Քաղաքականություն

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել ի պաշտպանություն հայ ժողովրդի

1 րոպեի ընթերցում

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել ի պաշտպանություն հայ ժողովրդի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 13-ին ի պաշտպանություն հայ ժողովրդի միաձայն ընդունել է բանաձև, որով դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:

«Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական ագրեսիան որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։ Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում