Քաղաքապետը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հորդորել է ուշադրություն դարձնել անձրևատարերի վիճակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հորդորել է ուշադրություն դարձնել անձրևատարերի վիճակին:
«Հեղեղատարներ կան, որ աղտոտված են: Անձրևների սեզոնը սկսում է, ջրհեղեղ չլինի: Ձեր կոմունալ վարչության պետերին հանձնարարական տվեք շրջելուց ուշադրություն դարձնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 10-ին մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետը: