Գյումրու նորաստեղծ «Թարս ու շիտակ» թանգարանը գրավել է գյումրեցիների ու զբոսաշրջիկների հետաքրքրությունը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում բացվել է իր տեսակով եզակի թանգարան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թանգարանում հնաոճ իրերն ու կահույքն առաստաղին են ամրացված: «Տունը վարձակալությամբ ենք վերցրել, շատ վատ վիճակում էր, կարգի ենք բերել ու որոշել այս կերպ պահպանել ոչ միայն տունը, այլև տան հնությունները»,- նշեց թանգարանի հիմնադիր Ցոլակ Վարդանյանը՝ ներկայացնելով հավաքածուի ամենահին կահույքը՝ 1896 թվականի պահարանը։ Նրա խոսքով՝ հավաքածուի մյուս իրերը կամ հարազատներից է ձեռք բերել, կամ գնել: Եթե թանգարանի մի սենյակում ալեքսանդրապոլյան ժամանակաշրջանի իրերն են, մյուսում՝ խորհրդային:

Տան ներկայիս տարածքը՝ հարակից տներով ու բակով, պատկանել է Ալեքսանդրապոլի մեծահարուստ Տեր-Մարտիրոսյանին, ով՝ որպես բարեգործ, Նիկոլայ ցարից ստացել է հատուկ հավաստագիր, ինչի մասին վկայում է տան կամարի վրա պատկերված հարթաքանդակը:

Խորհրդային տարիներին տունը տրամադրել են տարբեր ընտանիքների: «Այս տունն ինքն իրեն պատմություն է ու քանի որ 19-րդ դարի կեսերի կառույց է ու շատ գեղեցիկ, որոշեցինք հենց այստեղ պահպանել այդ պատմությունը: Տարածքը մաքրեցինք, ներքին հարդարում արեցինք՝ ձեռք չտալով շենքի արտաքին տեսքին: Զուգահեռ, որոշեցինք պահպանել տան հին իրերը՝ հավաքածուն լրացնելով նորերով»,- նշում է թանգարանի մենեջեր Նաիրա Վարդանյանը և հավելում, թե երբ տունը նոր էին վերցրել, տարածքը լցված էր տարբեր իրերով ու առաջին բանը, որ արեցին, տարածքն ազատելն էր՝ իրերը առաստաղին ամրացնելով։ Հենց այսպես էլ ծնվեց «Թարս ու շիտակ» թանգարանի գաղափարը։

Նրա հավաստմամբ՝ թանգարանը կարճ ժամանակում հասցրել է գյումրեցիների ու քաղաք այցելող զբոսաշրջիկների հետաքրքրությունն առաջացնել:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր

Փաշինյանն ու Միցոտակիսը պատրաստակամություն են հայտնել համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը