Ռոզա Լինը երկրպագուներին է ներկայացրել եվրատեսիլյան Snap երգի նոր տեսահոլովակը
1 րոպեի ընթերցում
![Ռոզա Լինը երկրպագուներին է ներկայացրել եվրատեսիլյան Snap երգի նոր տեսահոլովակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1094432.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը, որի Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենաշատ լսված հինգ երգերից մեկն է դարձել, երկրպագուների դատին է հանձնել սիրված ստեղծագործության նոր տեսահոլովակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակն արդեն համացանցում է:
Երգչուհին վերջերս հայտնել էր, որ 2023-ին ելույթ է ունենալու հանրահայտ անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում, ինչի առթիվ երջանիկ է: