Հայաստանում մշակվում է տեղեկատվական անվտանգության ռազմավարություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական տեղեկատվության նկատմամբ վստահությունը խիստ անկում ապրեց և փոքր քայլերով փորձ է արվում այն որոշակիորեն վերականգնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին «Հիբրիդային պատերազմ․ տեղեկատվական դիվերսիաների թիրախներն ու դրա դեմ պայքարի քայլերը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» (ՊՈԱԿ) տնօրեն Գոռ Ծառուկյանը:

«Հայաստանում տեղեկատվական անվտանգության խնդիրները ավելի խորացան պաշտոնական տեղեկատվության նկատմամբ ճգնաժամի ձևավորումից, որը առաջացավ 44-օրյա պատերազմից հետո: 2020 թվականի պատերազմից հետո պաշտոնական տեղեկատվության նկատմամբ վստահությունը խիստ անկում ապրեց, և մենք ստիպված էինք դրանից հետո փոքր քայլերով վերականգնել որոշակի վստահություն: Սա շատ դժվար է, որովհետև, եթե իրականում լիներ լրիվ կատարյալ խաղաղ իրավիճակ, գուցե ավելի հեշտ լիներ և կարճ ժամանակում հնարավոր լիներ վերականգնել վստահությունը: Բայց, քանի որ մենք պարբերաբար գտնվում ենք հիբրիդային պատերազմների մեջ, պարբերաբար ենթարկվում ենք ագրեսիայի և տեղեկատվական գրոհների, պաշտոնական տեղեկատվության նկատմամբ վստահությունը վերականգնելը բավականին բարդ է»,- ասաց Ծառուկյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» (ՊՈԱԿ) տնօրենը ներկայացրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկում տեղեկատվական անվտանգության ոլորտում:

«Պետք է լինի որոշակի կենտրոն, որը կհամախմբի բոլոր կառույցների աշխատանքը տեղեկատվական քաղաքականության ուղղությամբ և կարողանա կանոնակարգել: Այդ դերը որոշակի չափով փորձում է ստանձնել Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը թե կատարած աշխատանքի, թե ռազմավարությունների միջոցով: Մշակվում է տեղեկատվական անվտանգության ռազմավարություն, որը պետք է համախմբի ոչ միայն պետական գերատեսչությունների աշխատանքը, այլ նաև քաղաքացիական հասարակության ջանքերը:

Այս իմաստով ռազմավարությունը բավականին հաջողված է, և մենք արդեն այն ներկայացրել ենք: Համոզված եմ, որ կարճ ժամանակում կընդունվի»,- եզրափակեց Ծառուկյանը:

Հայերեն English Français Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ