Վստահ եմ՝ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության. Փաշինյանը շնորհավորել է Պուտինի ծննդյան օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիրի Պուտինին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ։

Պետական և քաղաքական գործչի Ձեր ողջ հարուստ փորձը ուղղված է ռուսաստանյան պետականության ամրապնդմանը, երկրի տնտեսական զարգացմանը և Ռուսաստանի ժողովրդի բարեկեցության բարելավմանը:

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի շահերին վերաբերող հարցերին, և այս համատեքստում անվիճելի են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելուն ուղղված Ձեր ջանքերը։

Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակականություն և համատեղ ակտիվ աշխատանք մեր երկրների միջև դաշնակցային գործընկերության ներկապնակի հարստացման և ռազմավարական պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության, հաստատել վստահության մթնոլորտ։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և ամենայն բարիք»:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան