Քաղաքականություն

Մենք Արցախին մենակ չենք թողնելու. ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

Մենք Արցախին մենակ չենք թողնելու. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները մշտապես ասել են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք մշտապես ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցության և շատ ուրախ կլինենք, որ կարողանանք գտնել այդ մեխանիզմը վերադարձնելու ճանապարհը:Ինչ վերաբերվում է Արցախը մենակ թողնելուն, որևիցե մեկը մեր քաղաքացիներին մենակ չի թողել և խոսակցություններից վեր կան գործողություններ: Այսինքն՝ այն գործողությունները, որոնք արվում են այսօրվա իշխանությունների կողմից ապացույցն են, որ մենք Արցախին մենակ չենք թողնելու»,- ընդգծեց Սիմոնյանը:

Հարցին՝ եթե Ադրբեջանը հրաժարվի Արցախի հետ բանակցել, այդ դեպքում ինչ է անելու Հայաստանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ շարունակելու են Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանել և պահել, ինչպես արվել է 30 տարի շարունակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում