Արհեստական բանականությունը կփոխարինի՞ աշխատուժին. քննարկում GIF-ի շրջանակում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց կանխատեսվում է, որ այն մարդկանցից «կխլի» աշխատատեղեր, կփոխարինի աշխատուժին: Գալիք 5-10 տարվա կտրվածքով ակնկալվում է 80 մլն աշխատատեղի կրճատում, սակայն նաև 100-110 մլն նոր աշխատատեղերի ստեղծում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 6-ին Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում պանելային քննարկմանը մասնագետներն անդրադարձան այս հարցին:

«Երբ խոսվում է հեղափոխական տեխնոլոգիաների՝ արհեստական բանականության մասին, մարդիկ վախով մտածում են, թե ինչ է լինելու իրենց աշխատանքի հետ, արդյոք կկորցնե՞ն այն: Պետք չէ վախենալ արհեստական բանականությունից, քանի որ կան բազմաթիվ հետազոտություններ, որ գալիք տարիների ընթացքում ավելի մեծ թվով աշխատատեղեր ստեղծվելու են, քան փակվելու»,-ասաց պանելային քննարկման մոդերատոր, CNN-ից Լարա Ֆարրարը:

Նա նշեց՝ գալիք 5-10 տարվա կտրվածքով ակնկալվում է 100-110 մլն նոր աշխատատեղերի ստեղծում, նաև 80 մլն աշխատատեղի կրճատում:

BlulP-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ արհեստական բանականությունը պետք է որոշակի կերպով խթանի մարդկային հարաբերությունները: «Մենք չենք ուզում փոխարինել մարդուն և արհեստական բանականության միջոցով անել այն, ինչ մարդն է անում, բայց փորձում ենք արհեստական բանականության միջոցով մարդու համար ապահովել այն շփումը, որն ինքը ստանում է սովորական մահկանացուների հետ շփվելով»,-ասաց Մարտիրոսյանը:

Նա նաև նշեց, որ համավարակը բացահայտել է որոշակի խնդիրներ, որոնք հյուրանոցները, ծառայությունների ոլորտն ունեն: Մարտիրոսյանի խոսքով՝ հյուրանոցային ցանցերի 80 տոկոսը նշել են, որ մարդկային ռեսուրսն իրենց ամենալուրջ խնդիրն է, համավարակի ընթացքում նաև ստիպված են եղել կրճատել իրենց աշխատուժը: «Դրանից առաջ ոչ ոք չէր մտածում, որ կարելի է օգտագործել պատասխանող մեքենա, որոնք հնարավորություն կտան արագ պատասխանել մարդուն, որոնք զանգում են, փորձում ամրագրում կատարել կամ ինչ-որ հարցեր ունեն: Հիմա դա շատ կարևոր է դարձել»,-ասաց նա:

Մարտիրոսյանը, սակայն, օրինակ բերեց՝ հյուրանոցում արհեստական բանականությունը սկսել է պատասխանել բոլոր զանգերին, կատարել ամրագրումները, սակայն, օրինակ, երբ հարցրել են՝ կարո՞ղ են սենյակ ամրագրելիս շանն էլ բերել իրենց հետ, անհրաժեշտություն է առաջացել որոշում կայացնել, որ հիմնված պետք է լիներ որոշակի արժեհամակարգի վրա, որին հետևում է հյուրանոցը: Այս դեպքում նաև կարևորեց, որ այդ զանգերին պատասխանեն մարդիկ:

«Կարծում եմ՝ գալիք 5 տարվա ընթացքում արհեստական բանականությունը և ավտոմատացումը դառնալու են համատարած երևույթ»,-ասաց Synergy-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը:

Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանն էլ հավելեց՝ արդեն եկել է ժամանակը՝ ավտոմատացնելու այն ոլորտները և բնագավառները, որոնք շատ դանդաղ են ենթարկվում ավտոմատացման:

Նա կարծում է, որ արհեստական բանականությունը ծառայությունների ոլորտում կարող է փոխարինել մարդուն, սակայն ստեղծագործական աշխատանքի դեպքում, ինչպիսին օրինակ գրաֆիկական դիզայնն է, դժվար կլինի: Մինասյանը չի կարծում, թե առաջիկա 5 տարում բոլոր աշխատատեղերը կավտոմատացվեն, բայց այն համոզմանն է, որ 50-100 տարվա ընթացքում, միգուցե, հնարավոր կլինի հասնել նրան, որ աշխատանքի մեծ մասը լինի ավտոմատացված:

Հայերեն English Français

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում