Արցախում շինարարության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 10 տոկոսով
1 րոպեի ընթերցում
![Արցախում շինարարության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 10 տոկոսով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1094188.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա 8 ամսվա տվյալներով Արցախում կատարվել է 40 միլիարդ 539,5 մլն դրամի շինարարություն, որը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճել է 10 տոկոսով:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Վիճակագրության պետական խորհրդի անդամ Սուսաննա Հարությունյանը:
«Իրականացված շինարարության 50,5 տոկոսը ֆինանսավորվել է պետական բյուջեի միջոցներով, 24,8 տոկոսը մարդասիրական օգնության 21,3 տոկոսը՝ կազմակերպությունների»,-մանրամասնեց նա՝ հավելելով, որ ըստ տնտեսական գործունեության տեսակների շինարարության 45 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 15,8 տոկոսը՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման, և 19,6 տոկոսը՝ փոխադրումների ու պահեստային տնտեսության ոլորտներին: