Ինչու է ուշանում լաստանավային հաղորդակցության գործարկումը և երբ կգործի այն. պարզաբանում է Քերոբյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ մինչև վատ եղանակի վրա հասնելը գործարկվի լաստանավային հաղորդակցությունը, ինչը, ակնկալվում է, որ պետք է թեթևացնի Լարսի անցակետում առաջացող հերթերի խնդիրը. բանակցություններ են ընթանում: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչու է ուշանում լաստանավային հաղորդակցության գործարկումը, որը, նախատեսվում էր դեռ օգոստոսին:

«Այն մեխանիզմը, որը մեզ առաջարկվում էր Փոթիի նավահանգստի կողմից, թույլ չէր տալիս, որ մենք կարողանայինք կանոնավոր հաղորդակցություն ունենալ: Նավահանգիստն իրեն իրավունք էր վերապահում ցանկացած բեռ ցանկացած ժամանակով կանգնեցնել, ստուգել և այլն: Հիմա, այնուամենայնիվ, մեր բանակցություններն ընթանում են նրա վերաբերյալ, որ կարողանանք հստակ պլանավորված և ժամկետներով սահմանափակված գործընթացներ ունենալ, որպեսզի իմանանք, որ բեռի տվյալները ստանալուց հետո նավահանգիստը շատ կարճ ու հայտնի ժամանակում կթողնի կամ չի թողնի: Չթողնելու դեպքում էլ իմանանք, թե ինչ պատճառով»,-ասաց Քերոբյանը:

Նա նշեց, որ հիմա սանկցիաները բավականին շատ են, և նրանք էլ փորձում են այնպես աշխատել, որ դրանց ազդեցության տակ չընկնեն, իսկ դա պահանջում է բավականին բարդ աշխատանք:

«Այդ առումով մենք մեր ԵՄ գործընկերների հետ ենք հանդիպել անցյալ շաբաթ: Մոտ ապագայում հանդիպելու եմ իմ վրացի գործընկերոջ հետ, և փորձելու ենք այնպես անել, որ շատ կարճ ժամանակում ավարտենք, քանի որ մոտենում է ձմեռը, և դա մեզ շատ պետք է»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց՝ ամեն ինչ անում են, որ մինչև վատ եղանակի վրա հասնելը լաստանավային հաղորդակցությունը գործարկվի:

Այս պահին Հայաստանը բանակցությունները շարունակում է Փոթիի նավահանգստի, Վրաստանի կառավարության, ԵՄ-ի, Փոթիի նավահանգստի մայր ընկերության հետ:

Հայերեն English

Ռուսաստանն ու Իրանն առաջիկայում առևտրային համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնեն

Իրանը մտադիր է ապավինել դիվանագիտությանը միջուկային ծրագրի հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում

Մակրոնի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին

Հայ-իրանական փոխգործակցությունը երկարամյա կապերի, բարիդրացիության, վստահության և փոխըմբռնման օրինակ է. Երևանում նշվեց ԻԻՀ ազգային տոնը

Մարտի 31-ին հայտնի կդառնա նոր կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր թողարկողը

Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ

Իսրայելը «ՀԱՄԱՍ»-ին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ

Ռուսաստանում հայտարարել են Դամասկոսի նոր իշխանությունների և Մոսկվայի միջև հաստատված երկխոսության մասին

«ՀԱՄԱՍ»-ը հետաձգել է պատանդների նոր խմբի ազատ արձակումը

ՄԻՊ-ն ամփոփել է Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները