FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Եկատերինբուրգ- Երևան երթուղով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: FLYONE ARMENIAավիաընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 19-ից մեկնարկելու է Երևան - Եկատերինբուրգ - Երևան երթուղով չվերթերը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին: