Նախագծի ընդունումը մեր հայրենակիցներին հնարավորություն կընձեռի ներգրավվել Հայաստանի հավաքականներում. Կարեն Գիլոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հոկտեմբերի 4-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, օրենքի նախագծի նպատակն է լուծել այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդիրները, որոնք, լինելով այլ պետության քաղաքացի, ստացել են ՀՀ քաղաքացիություն և հրավիրվել Հայաստանի Հանրապետություն՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, սակայն, հանգամանքների բերումով, դուրս են եկել հավաքականներից կամ այլ միջազգային մրցաշարերում և առաջնություններում հանդես չեն գալիս ՀՀ դրոշի ներքո:

«Իրականում այս օրենքի նախագծի նպատակն է լուծել նախկինում օրինական կամ ապօրինի ճանապարհով քաղաքացիություն ստացած 18 մարզիկի հարցը: 17 ֆուտբոլիստ և մեկ բասկետբոլիստ իրենց երկրում օրենքի առջև խնդիր ունեն. նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում՝ բանակում ծառայության հետ կապված խնդիրներով պայմանավորված»,- պարզաբանել է Կարեն Գիլոյանը՝ ընդգծելով, որ նախագծի ընդունմամբ մեր հայրենակիցներին հնարավորություն կընձեռվի կրկին ներգրավել Հայաստանի հավաքականներում:

Ըստ աղբյուրի՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում