Ռոզա Լինը ելույթ կունենա Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում
1 րոպեի ընթերցում
![Ռոզա Լինը ելույթ կունենա Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1094010.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը ելույթ է ունենալու հանրահայտ անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին այդ մասին հայտնել է՝ «Ինստագրամի» «Սթորի» բաժնում հրապարակելով Շիրանի՝ 2023-ին կայանալիք համերգային շրջագայության պաստառը:
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Ռոզա Լինի եվրատեսիլյան Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել: