Քաղաքականություն

Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում, հնարավոր է, հանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահն այս մասին հայտարարել է՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

«Հնարավոր է, որ Պրահայում հանդիպենք Փաշինյանի հետ», - հայտարարել է Էրդողանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ևս չի բացառել Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում