Հասարակական

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 28-ին զոհված 3 զինծառայողների անունները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 28-ին զոհված 3 զինծառայողների անունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում սեպտեմբերի 28-ին զոհված 3 զինծառայողների անունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զոհված զինծառայողներն են փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում