Life

«Դու գնացիր վերև». հայկական էստրադայի մի խումբ աստղեր Հայկոյին նվիրված երգ են հրապարակել

1 րոպեի ընթերցում

«Դու գնացիր վերև». հայկական էստրադայի մի խումբ աստղեր Հայկոյին նվիրված երգ են հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչներ Արսեն Սաֆարյանը, Էրիկ Կարապետյանը, Արամ mp3-ը, Գրիգոր Աղախանյանը, Րաֆֆի Ալթունյանն ու Միհրան Ծառուկյանը երգիչ, երգահան, կոմպոզիտոր Հայկոյին (Հայկ Հակոբյան) նվիրված երգ են հրապարակել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դու գնացիր վերև» ստեղծագործությունը և դրա հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում են:

Երգի երաժշտությունը գրել է Րաֆֆի Ալթունյանը, խոսքերը՝ Գևորգ Ալթունյանը, գործիքավորումն իրականացրել է Էմանուել Հակոբյանը, կիթառ՝ Վարդան Եգորյան, հոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է:

Հայկոն կյանքից հեռացել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին: Երգչի մահվան պատճառը կորոնավիրուսային վարակն է եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում