Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով գտնվել է Ֆրանսիայում, ինչը երկկողմ առանձնահատուկ հարաբերությունների վկայությունն է:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ փոխայցելությունների դինամիկան կնպաստի հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը:

Վարչապետը կարևորել է նաև միջխորհրդարանական սերտ շփումները, ինչը էական նշանակություն է ունենում կառավարությունների միջև համագործակցության վրա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ ապրում ենք աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներ, այս համատեքստում, նա ընդգծել է երկկողմ սերտ և արդյունավետ փոխհարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը:

Ժիլբեր-Լյուկ Դըվինազը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը և նշել, որ այցի շրջանակում մանրամասն տեղեկատվություն են ստացել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերաբերյալ: Պարոն Դըրվինազը նշել է, որ ուշադրությամբ հետևել են Ֆրանսիայի նախագահի և ՀՀ վարչապետի՝ սեպտեմբերի 26-ի հայտարարություններին և կարևորել, որ ֆրանսիական կողմը հասցեական նշել է ագրեսիան կիրառած կողմին:

Վարչապետն անդրադարձել է Էմանուել Մակրոնի հետ քննարկումներին և շեշտել Ֆրանսիայի առանցքային դերը՝ Հայաստանի նկատմամբ կիրառված ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղդղությամբ իրականացվող աշխատանքներում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել էմիջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի, ինչ կօգնի, որպեսզի միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա:

Հայերեն English Español Français Русский Türkçe

Թրամփը խոստացել է այս գիշեր «շատ ուժեղ» հարված հասցնել Իրանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-11/06/26

Ասիական ինդեքսներ - 11/06/26

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին

ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթի հայտարարություն

ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով

Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին