Արթուր Խաչենցն ու Իզենը հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակին նվիրված երգ են ներկայացրել
1 րոպեի ընթերցում
![Արթուր Խաչենցն ու Իզենը հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակին նվիրված երգ են ներկայացրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1093555.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախցի երգիչներ Արթուր Խաչենցն ու Իզենը հանրության լայն շրջանակին են ներկայացրել «Տղերքը չկան» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի տեսահոլովակին կից զետեղված հաղորդագրության մեջ երգիչները գրել են, որ այն նվիրվում է հայրենիքի համար նահատակված զոհերի հիշատակին:
Երգի խոսքերի հեղինակներն Արթուր Խաչենցն ու Իզենն են, երաժշտության հեղինակն Արթուր Խաչենցն է, գործիքավորումն իրականացրել է Հայկ Երնելյանն է: