Քարտեզները վերանայելու քաղաքականությունը ձախողվելու է. Հունաստանի ԱԳ նախարարի մեսիջը՝ քարտեզները վերասահմանել ցանկացողներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Երևանում հստակ ուղերձ ուղարկեց այն երկրներին, որոնք փորձում են վերասահմանել քարտեզները. վերանայման քաղաքականությունը ձախողվելու է:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դենդիասն այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի համար հայտարարությունում:

«Հունաստանը շատ անգամներ շեշտել է, որ աջակցում է բոլոր պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և դա, իհարկե, նաև վերաբերում է մեր լավ ընկեր Հայաստանին: Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը»,-ասաց Դենդիասը:

Նա նշեց այն հանգամանքը, որ մի քանի օր առաջ Հայաստանի տարածքը ռմբակոծվում էր ադրբեջանական ուժերի կողմից: Նա Հունաստանի համերաշխությունը հայտնեց Հայաստանի ՀՀ կառավարությանը և ժողովրդին:

«Ես կցանկանայի նաև հստակ ուղերձուղարկել այն երկրներին, որոնք փորձում են վերասահմանել քարտեզները: Եվ իմ ուղերձը հետևյալն է՝ ռևիզիոնիզմի քաղաքականությունները կձախողվեն: Ես կնշեմ ևս մի այդպիսի ուժի՝ Թուրքիային, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից, որպեսզի անհարգալից լինի կայունության նկատմամբ: Մենք վկա ենք նաև թուրքական հռետորիկայի, թույլ տվեք ասել, որ Թուրքիան նաև դեմ էր այն բանին, որ Հունաստանը մի քանի պաշտպանական զենքեր է ուղարկում հունական Լեսբոս կղզի: Եվ սա արվում է այն պայմաններում, երբ Հունաստանը գործում է իր պարտավորությունների շրջանակներում, և այս պարտավորությունները բխում են Լոզանի համաձայնագրից»,-ընդգծեց Հունաստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Թուրքիան դեմ է, որովհետև Հունաստանը թույլ չի տալիս, որ իր տարածքներն անպաշտպան մնան:

Ըստ նրա՝ Թուրքիան այս պահին սպառնում է պատերազմ սկսել Հունաստանի դեմ: ԱԳ նախարարը ընդգծեց՝ Հունաստանը պատրաստ է և ցանկանում է սկսել կառուցողական երկխոսություն Թուրքիայի հետ՝ միջազգային իրավունքի շրջանակներում, նաև պատրաստ է պաշտպանել իրեն ու իր իրավունքները:

ԱԳ նախարարները Երևանում քննարկել են նաև Կովկասում անվտանգության մարտահրավերը:

«Մեր դիրքորոշումը ԼՂ-ի վերաբերյալ մնում է անփոփոխ, մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում: Միջազգային իրավունքը «Սուրբ կտակարանն է» միջազգային հարաբերությունների և քաղաքականության համար: Այս տեսակետից մենք ողջունում ենք նաև վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով առաջարկել է նոր մոտեցում այս տարածաշրջանում նոր ապագայի համար»,-ասաց Հունաստանի ԱԳ նախարարը:

Սակայն նա ընդգծեց, որ լուծումները և խաղաղությունը չեն կարող կառուցվել այն պայմաններում, երբ կա ուժի կիրառման սպառնալիք: Հունաստանը կշարունակի աջակցել երկկողմ բանակցությունները սկսելուն: Նիկոս Դենդիասը հավելեց՝ հավատում են, որ մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն անհապաղ, մարդասիրական իրավունքը պետք է հարգվի:

Հայերեն العربية English Español Français Русский

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը

Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը