Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն 8 ամսում աճել է 13.9 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-օգոստոսին 13.9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9.2 տոկոսով:

Շինարարության ծավալը 2022-ի առաջին 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 14.2 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում 2022-ի հունվար-օգոստոսին 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբավելացումը կազմել է 13.6 տոկոս:

Հայաստանում այս տարվա առաջին 8 ամսում մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 27.1 տոկոսով:

2022 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել է 8.4 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 5.1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.6 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարի 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 56.2 տոկոս աճ: Ընդ որում` 2022 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 52.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 58.2 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբհունվար-օգոստոս ամիսներին կազմել է 453.27:

Հայերեն العربية English Español Русский

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով