Քաղաքականություն

Ալավերդիի ՏԻՄ ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցությունը

1 րոպեի ընթերցում

Ալավերդիի ՏԻՄ ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Ալավերդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով փոքր առավելությամբ հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների արդյունքները, որի արդյունքներով «Ապրելու երկիր» կուսակցությունը հավաքել է 6791 ձայն:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ալավերդիում ստացել է 6557 ձայն:

ՀԱԿ-ը ստացել է 340, իսկ ՀՅԴ-ն՝ 316 քվե:

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի տարբեր մարզերի 18 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում