ԳԱՎԱՌ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ի վաղ առավոտվանից ընթանում են համայնքի ավագանու ընտրություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովից, ընտրատարածքի 19 տեղամասերում ժամը 11-ի դրությամբ քվեարկել են 997 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 9,21 տոկոսը:
Ընտրությունների ընթացքում առայժմ խախտումներ կամ միջադեպեր չեն արձանագրվել: Միակ քվեարկվող քաղաքական ուժը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն է, որի ավագանու ցուցակը գլխավորում է Ճամբարակ խոշորացված համայնքի գործող ղեկավար Վազգեն Ադամյանը։