Քաղաքականություն

Շիրակի մարզի Անի համայնքում ՏԻՄ ընտրություններ են

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Անի համայնքում ՏԻՄ ընտրություններ են

ԳՅՈՒՄՐԻ,25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ըընտրապայքարին մասնակցում են երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,«Ազգ-համայնք» դաշինքը և«Հայկական երազանք» կուսակցությունը՝ ընդհանուր 147 թեկնածուներ։

Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը«Արմենպրես»-ին տեղեկացրեց, որտարածքային ընտրական հանձնաժողովը ՔՊ-ից ստացել էընտրություններին մասնակցության 63 թեկնածուների հայտ, ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը։

Ռեֆորմիստների և «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունների միավորումից ձևավորված «Ազգ-համայնք» դաշինքն ունի ավագանու61 թեկնածու,ցուցակը գլխավորում է Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը, ով երկար տարիներ եղել է Մարալիկի քաղաքապետը։

«Հայկական երազանք» կուսակցությունը թիվ 33 ՏԸՀ է ներկայացրել ավագանու 23 թեկնածուներից կազմված ցուցակ, որ գլխավորում էԱգուն Սաղաթելյանը։

19 բնակավայր ունեցող համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել էր օգոստոսի 31-ին և ավարտվել սեպտեմբերի 23-ին:

«Այս պահի դրությամբ բողոք կամ ահազանգ չենք ստացել»,-հավելեց Արամ Անտոնյանը:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում