Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 եւ x3 ծավալ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ցանկացած ուսանող, ով Ucom-ի նոր կամ գործող բաժանորդ է, կարող է միանալLevel Up 3000հետվճարային սակագնային պլանին և 24 ամսվա ընթացքում ստանալ գերարագ ինտերնետի եռակի՝ 30 ԳԲ ծավալ սովորական 10 ԳԲ փոխարեն, իսկ Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանին բաժանորդագրվելով՝ ուսանողները կստանան կրկնակի՝ 12 ԳԲ գերարագ շարժական ինտերնետ`6 ԳԲ փոխարեն։
Նշվում է, որ Level Up 3000-ի հետ բաժանորդներն ամեն ամիս ստանում են 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար և առանց մեգաբայթեր սպառելու օգտվում են 28 հայտնի հավելվածներից, որոնց թվում են Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը, Spotify-ը և այլն։ Իսկ Level Up 1700 սակագնային պլանի հետ յուրաքանչյուր 30 օրը մեկ վերալիցքավորելով հաշիվն ընդամենը 1700 դրամով՝ բաժանորդները ստանում են 200 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, ինչպես նաև կարող են օգտվել 19 ամենատարածված հավելվածներից՝ չսպառելով մեգաբայթերը։
«Հատուկ ուսանողների համար Ucom-ում մենք ստեղծել ենք Level Up 1700 և Level Up 3000 սակագնային պլաններին միանալու այնպիսի հնարավորություն, որի շրջանակում դուք 2 տարի շարունակ կստանաք գերարագ ինտերնետի եռակի կամ կրկնակի ծավալ։ Որևէ ուսանող իր առօրյան այլևս չի պատկերացնում առանց սմարթֆոնի, իսկ մենք հոգացել ենք, որ գիգաբայթերի ծավալը բավարար լինի ոչ միայն ուսումնական նյութեր դիտելու, այլև շփվելու և մշտական կապի մեջ մնալու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։
Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Ucom-ի սպասարկման կենտրոններից մեկը և ներկայացնել ուսանողական տոմսը, ստուգարքային գրքույկը կամ ՀՀ որևէ ԲՈՒՀ-ում սովորելու վերաբերյալ կնիքով հաստատված տեղեկանք։ Ի դեպ, Ucom-ին այլ ցանցի համարով և կոդով միանալու համար անհրաժեշտ է նախապես լրացնել պահանջվող տվյալներըայս հղումովև ստանալ պայմանագիրն ու SIM-քարտը ձևանմուշում նշված հասցեով։