Պեկին

Չինաստանը ներսից. «Արգելված քաղաք»-ը

1 րոպեի ընթերցում

Չինաստանը ներսից. «Արգելված քաղաք»-ը

ՊԵԿԻՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մայրաքաղաք Պեկինի սրտում է գտնվում աշխարհի մեծագույն պալատական համալիրը` «Արգելված քաղաքը»: Կարելի է ասել, որ այն քաղաք է՝ քաղաքի սրտում:

«Արգելված քաղաք»-ն ունի 9999 սենյակ: Այն պալատ է, սակայն իր ենթակառուցվածքներով ու մեծությամբ նմանվում է քաղաքի. ներսում կան այգիներ, տաճարներ, բազմատեսակ այլ կառույցներ: «Արգելված քաղաք»-ի ներսում է նաև Պալատական թանգարանը:

«Արգելված քաղաքը» կառուցվել է 600 տարի առաջ. այն ծառայել է Չինական կայսրության 24 ղեկավարների:

Տեղակայված լինելով Պեկինի կենտրոնում` «Արգելված քաղաքը» մայրաքաղաքից առանձնանում է հսկայական պատերով, որոնք շրջապատում են այն (720 հազար քմ):

«Արգելված քաղաք»-ն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Քաղաքն ունի մուտքի երեք դարպասներ, որոնցից վերջինը ստացել է «դրախտի դարպասներ» անվանումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում