Հասարակական

Համախմբումը օրվա հրամայականն ու միակ ճիշտ ուղին է հզոր հայրենիք ունենալու երազանքն իրականություն դարձնելու համար. Արցախի նախագահի շնորհավորանքը

2 րոպեի ընթերցում

Համախմբումը օրվա հրամայականն ու միակ ճիշտ ուղին է հզոր հայրենիք ունենալու երազանքն իրականություն դարձնելու համար. Արցախի նախագահի շնորհավորանքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է, 31-րդ տարեդարձը: Այն խորհրդանշում է համամարդկային ու ազգային արժեքներին հայ ժողովրդի հավատարմությունը, այդ արժեքների համար պայքարելու նրա անսասան կամքն ու ազատատենչ ոգին:

Հզոր, ծաղկող ու զարգացած Հայրենիքը բոլոր հայերի նվիրական երազանքն է՝ Մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Եվ այդ երազանքի շուրջ համախմբումը օրվա հրամայական է ու միակ ճիշտ ուղին այն իրականություն դարձնելու համար. մենք այլ ճանապարհ չունենք:

Այսօր կրկին հայը կանգնած է նոր լրջագույն մարտահրավերների առջև, որոնք սպառնալիք են հայոց պետականությանը, ազգային ինքնությանն ու ապագային: Պահը վճռորոշ է բազմադարյա պատմություն ու քաղաքակրթություն ունեցող մեր ժողովրդի և հայոց աշխարհի համար:

Ուրեմն, եկեք բոլորս միասին, միակամ ու հաստատակամորեն, լցված հավատով ու իմաստնությամբ տեր կանգնենք հայոց անկախ պետականությանը, այն պահենք ամուր ու աներեր՝ հանուն մեր բոլոր նահատակների սուրբ հիշատակի և ապագա սերունդների:

Խաղաղություն ու բարօրություն մեր Հայրենիքին և ժողովրդին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում