Հասարակական

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը. կոնգրեսական

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պետք է  դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը. կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը դատապարտել է Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա, այդ թվում՝ անմեղ քաղաքացիների դեմ հարվածները»-նշել է նա:

Ըստ կոնգրեսականի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը կարողացել է արագ գործել՝ միջնորդելով հրադադարի հաստատման համար: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է. «Սակայն ԱՄՆ-ն պետք է ձեռնարկի հետագա քայլեր և դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում