Հասարակական

Starmus փառատոնի խորհուրդը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը

1 րոպեի ընթերցում

Starmus փառատոնի խորհուրդը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գիտության և երաժշտության Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացված ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ,հայտարարությունը ստորագրել են խորհրդի անդամներ Գարիկ Իսրաելյանը, Բրայան Մեյը, Դեյվիդ Այքերը, Ռիչարդ Դոուքինսը, Էմմանուել Շարպենտիեն, Ջիլ Տարտերը, Փիթեր Գաբրիելը, Թոնի Ֆադելը և Ռոբերտ Վիլիամսը։

«Այս դաժան գործողությունը, որի արդյունքում բազմաթիվ անմեղ կյանքեր են կորսվել, անհարկի է, անհիմն և դեմ քաղաքակրթական դրսևորումներին։

Starmus-ի վեցերորդ փառատոնը բոլորովին վերջերս հաջողությամբ պսակվեց Երևանում և Երևանից դուրս՝ Հայաստանի տարածքում, և մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր լավ ու բարի հայ ընկերներին։

Գիտելիքի փոխանակումը, գիտության առաջընթացը, երաժշտության միջոցով մարդասիրության փառաբանումը և մյուս դրական գործողությունները պետք է մեզ առաջնորդեն դեպի ավելի լավ աշխարհ»,- ասվում հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում