Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման, այդ թվում՝ Նախիջեւանի կողմից. ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ Ճապոնիայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովից, հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Ճապոնիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Լուսինե Բադալյանը:

Հակոբ Արշակյանը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

«Հայաստանին եւ Ճապոնիային հաջողվել է զարգացնել սերտ բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն: Մենք լիահույս ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն ավելի կամրապնդի մեր երկկողմ կապերը քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտներում»,- նշել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ նախագահի տեղակալը դեսպանին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ծավալած հարձակողական գործողությունների մասին: Նա հավելել է, որ վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջեւանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

ԱԺ նախագահի տեղակալն իր մտահոգությունն է հայտնել Նանմադոլ թայֆունի առնչությամբ, որի պատճառով շուրջ չորս միլիոն մարդ է տարհանվել, եւ հույս է հայտնել, որ իրավիճակը շուտով կկարգավորվի:

Ճապոնիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ներկայացրած հանգամանալից տեղեկատվության համար:

Նա տեղեկացրել է, որ կփոխանցի Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ փոխնախագահի ներկայացրած տեղեկությունները:

Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիան եւ Հայաստանն ունեն գործընկերային ջերմ հարաբերություններ, սակայն համագործակցության չիրացված զգալի ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել:

Նրա խոսքով՝ ժամանակն է ակտիվացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլոտներում: Երկուստեք կարեւորվել է նաեւ հայ-ճապոնական մշակութային ու գիտական կապերի ամրապնդումը:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի՝ Ճապոնիա կատարվելիք այցի առնչությամբ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Հայերեն English Русский

Ռուսաստանի ՀՆԱ–ն 2024–ին աճել է 4.1 տոկոսով. Միշուստին

Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր  «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում

Գլխավոր դատախազը Եվրոպայի Խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Թրամփի պաշտոնավարումից ի վեր ԱՄՆ-ից Մեքսիկա է արտաքսվել մոտ 11 հազար միգրանտ

Թրամփի վարչակազմը կպահի USAID-ի հիմնական անձնակազմից 611 աշխատակցի

ԿԳՄՍ փոխնախարար Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահին

Փարիզում կայացել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին առնչվող գիտաժողով

Հայտնի են կանանց ծանրամարտի մեծահասակների առաջնության բոլոր մրցանակակիրները

Գյումրիում այսուհետ գործելու է Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական կենտրոնը

Վրաստանի խորհրդարանում նոր քաղաքական խումբ կստեղծվի