Անթիլիասում հոգեհանգստյան կարգ է մատուցվել ՀՀ-ի դեմ Բաքվի վերջին ագրեսիայի ժամանակ զոհված զինծառայողների հոգիների համար

3 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի Մայրավանքում հոգեհանգստյան կարգ է մատուցվել Հայաստանի դեմ Բաքվի սանձազերծած վերջին ագրեսիայի ժամանակ հայոց բանակի զոհված զինծառայողների հոգիների խաղաղության համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Կիրակի, 18 Սեպտեմբեր 2022-ին, նախագահութեամբ Վեհափառ Հայրապետին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի աւարտին կատարուեցաւ հոգեհանգստեան կարգ՝ Հայաստանի դէմ Ազրպէյճանի շղթայազերծած յարձակումներուն հետեւանքով հայրենիքի պաշտպանութեան համար նահատակուած եւ իրենց կեանքը զոհաբերած հայոց բանակի քաջարի զինուորներու հոգիներուն խաղաղութեան համար։

Հոգեհանգստեան արարողութեան ներկայ էին Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեան, ընկերակցութեամբ դեսպանատան անձնակազմին:

Ինչպէս ծանօթ է, ազերի բանակին յարձակումներէն անմիջապէս ետք, Նորին Ս. Օծութիւնը իր դիմատետրի էջին մէջ միասնականութեան եւ համաժողովրդային ու համահայկական դիմադրութեան կոչ ուղղեց՝ Ազրպէյճանի մէջ: Յաջորդ օրը, Վեհափառ Հայրապետին հրաւէրով, Անթիլիասի Մայրավանքին մէջ, տեղի ունեցաւ համասփիւռքեան կառոյցներու ներկայացուցչական հանդիպում: Ապա, Վեհափառ Հայրապետը թելադրեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բոլոր թեմերու եկեղեցիներէն ներս հոգեհանգիստ կատարել՝ նահատակ հայորդիներու հոգիներու խաղաղութեան եւ աղօթք՝ վիրաւոր հայորդիներու շուտափոյթ ապաքինման համար:

Ս. Պատարագէն ետք, Հայրապետը պատասխանելով Cilicia TV-ի հարցումներուն՝ ըսաւ. «Հոգեհանգիստ՝ նահատակուած զինուորներուն, աղօթք՝ վիրաւորներուն շուտափոյթ ապաքինման եւ դատապարտութիւն՝ Ազրպէյճանի բարբարոսային յարձակումին Հայաստանի Հանրապետութեան եւ իր խաղաղ բնակիչներուն դէմ, բնականաբար իւրաքանչիւր հայուն ազգային պարտաւորութիւնն է: Մեր ազգին համար առաջնահերթ ու սրբազան պարտաւորութիւն է մեր միասնականութեան ամրապնդումը, ինչպէս նաեւ հայոց բանակի հզօրացումը՝ մէկդի դնելով ներքին տարակարծութիւնները: Մենք չենք կրնար այլեւս ուրիշներու շահերուն ենթակայ եւ աշխարհաքաղաքական պայմաններուն անձնատուր դառնալ: Քաղաքական երկխօսութիւնը, ճկունութիւնը եւ իրապաշտութիւնը պէտք չէ մեզ առաջնորդեն վտանգելու Հայաստանի հողային ամբողջականութիւնը, անվտանգութիւնը եւ անկախութիւնը: Սա մեր ազգին ու հայրենիքին համար կարմիր գիծ է»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին