Անահիտ Ավանեսյանը տեսակցել է վիրավորում ստացած զինծառայողներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի բժշկական կենտրոններ, ինչպես նաև Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ` Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով տուժած վիրավորների առողջական վիճակին և բուժման կազմակերպման գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Ավանեսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Բուժկենտրոններն ու անձնակազմն աշխատում են համակարգված և ապահովված են անհրաժեշտ բժշկական պարագաներով:
Այցի ընթացքում հստակեցրել ենք նաև բուժկենտրոնների ներկայիս կարիքներն ու լրացուցիչ հնարավորությունների ներգրավումը»,- գրել է Ավանեսյանը: