Լիբանանի ԱԳՆ հայտարարությունը համազոր է Ադրբեջանն ագրեսոր համարելուն եւ նրան ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելուն. Գանտահարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում կարևոր բաղադրիչներ կան, որոնք հասցեական են դարձնում Բեյրութի դիրքորոշումը։ Նման կարծիք արտահայտեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝«Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ Լիբանանի իշխանությունների դիրքորոշումը:

«Հայտարարությունում արտաքին գործերի նախարարությունը ցավ է հայտնում հայաստանյան տարածքների վրա իրականացված սպանությունների եւ ավերումների համար։ Սա ուղղակի համազոր է Ադրբեջանն ագրեսոր համարելու եւ նրան մեղադրելու ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ։ Այս հաստատումից պարզ է դառնում, որ Բեյրութի սլաքն ուղղվել է Բաքվին, երբ նույն հայտարարությունում ընդգծվում է միջազգային օրենքն ու ստորագրված պայմանագրերը հարգելու անհրաժեշտությունը։ Դիվանագիտորեն ասվում է որ Ադրբեջանը հայաստանյան ինքնիշխան տարածքներում, ոտնահարելով միջազգային օրենքը, ռազմական հանցագործություններ է իրականացրել։ Չի բացառվում, որ թուրք-ադրբեջանական դաշինքը բողոքի նոտաներով հակազդի»,-նշեց Գանտահարյանը:

Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարարությունը սեպտեմբերի 14-ին տարածած հայտարարությամբ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ, ցավ արտահայտել հայկական բնակավայրերում արձանագրված ոճիրների և ավերումների կապակցությամբ, կոչ է արել կասեցնել ռազմական գործողությունները, հարգել հրադադարը, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Նախարարությունը նաև կոչ է արել հարգել միջազգային իրավունքի նորմերն ու ստորագրած համաձայնագրերը՝ նշելով՝ անհրաժեշտ է խաղաղ միջոցներով լուծել խնդիրները՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, կասեցնել հարձակումներն ու վերստին հաստատել կայունություն ու խաղաղություն:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ:

Հայերեն

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները