Ջերմուկի հյուսիսային հատվածից հակառակորդի 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել. ԳՇ պետ

2 րոպեի ընթերցում

ՋԵՐՄՈՒԿ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսախցիկներով դիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ Ջերմուկում հյուսիսային հատվածից հակառակորդի 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել, հակառակորդի միայն մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցների մոտ՝ 4.5 կմ հեռավորության վրա՝բլրի գագաթին, սակայն այդ խումբ զրկված է կենսունակությունից, շրջափակված է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ոչ թե ամբողջ ճակատով հասել են Ջերմուկի մատույցներ, այլ միայն մեկ խումբ գտնվում է բլրի գագաթի վրա: Եվ կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի՝ թե սննդով, թե ջրով, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն և ստիպված կլինեն այնտեղից դուրս գալ: Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից»,-ասաց ԳՇ պետը:

Մարտավարական իրադրությունը նա գնահատեց կայուն: Ասրյանը վստահ է՝ հայկական կողմի հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա:

«Չենք թույլատրի, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա, իրենք չեն կարողանում բերել, սնունդ ու ջուր ապահովել, և կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի, կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկի մատույցներից գտնվում են առավել մեծ խորությունների՝ 7-8-10 կմ հեռավորության վրա:»,-ասաց ԳՇ պետը:

Հայերեն English Español Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին