Ադրբեջանի հարձակման հետևանքով վնասվել է Ջերմուկի ԱԻՆ-ի շենքը. հրթիռ է արձակվել առողջարանի և գազի խողովակի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և ծավալված մարտական գործողությունների հետևանքով Ջերմուկ քաղաքում վնասվել է երեք հյուրատուն, մեկ առողջարան, ճոպանուղին, հարակից շենքերից մեկը և սրճարանը` այդ թվում ԱԻՆ-ի շենքը:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ`հրթիռ է արձակվել նաև Ջերմուկի առողջարանի և գազի խողովակի ուղղությամբ:

Ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը նշեց, որ միայն ճոպանուղու վրա ընկել է մոտ 11 արկ: «Արկերի պատճառով ճոպանուղու առաջին հատվածը կրել է բավականին մեծ վնաս, իսկ ընդհանուր գծի տակ` հենասյուները դեռևս չենք ստուգել, քանի որ վերև բարձրանալն անհնար է »,- ասաց նա:

Ճոպանուղու տնօրենը դեռևս դժվարացավ նշել վնասի հստակ չափերը:

Հայերեն العربية English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին