Հասարակական

Ադրբեջանի հրետակոծությունից Վերիշենում ենթակառուցվածքներ չեն վնասվել, քաղաքացիական 1 անձ վիրավորվել է

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հրետակոծությունից Վերիշենում ենթակառուցվածքներ չեն վնասվել, քաղաքացիական 1 անձ վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքում սեպտեմբերի 14֊ի, ժամը 20։00-ից իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն հնչել։ Մինչդեռ 90-ականներից հետո առաջին անգամ այստեղ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի կեսգիշերին արկերի ձայներ լսվեցին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գյուղ այցելած հայ և արտասահմանցի լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց համայնքապետ Արտակ Զադայանը: «Գյուղում ընդհանրապես խուճապ չկա միայն մի քանի ընտանիք, որտեղ մանկահասակ երեխաներ կան, տարհանվել են, մյուսները շարունակում են մնալ գյուղում»,-ընդգծեց համայնքապետը։

Վերիշենում հակառակորդի արձակած հրթիռների հարվածների հետևանքով բնակելի 4 տուն է վնասվել։ Համայնքապետի խոսքով` գյուղից 700-800 մետր հեռավորությամբ էլ հարյուրավոր հրթիռներ են ընկել։ «Երեկ ժամը 15։00-ի հատվածում գյուղում 3 արկ ընկավ, տղերքին օգնելու պահին մեկ քաղաքացիական անձ վիրավորում ստացավ, հիմա հիվանդանոցում է, ոտքին բեկորային վնասվածք է ստացել։ Կյանքին վտանգ չի սպառնում»,- մանրամասնեց նա։

Որևէ ենթակառուցվածք չի վնասվել, Վերիշենը զրկված չէ էլեկտրականությունից, գազից կամ ջրից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում