Քաղաքականություն

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլահիանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը՝ շեշտելով տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, Իրանի ԱԳ նախարարն այդ մասին խոսել է Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանի հետ հանդիպմանը, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունն Իրանում:

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանի յուրաքանչյուր աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է Իրանի համար:

Աբդոլահիանն ընդգծել է վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում