Քաղաքականություն

Պուտինը բոլոր ջանքերը գործադրում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Պուտինը բոլոր ջանքերը գործադրում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում ՌԴ դերը դժվար է գերագնահատել, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր ջանքերը գործադրում է իրավիճակը կայունացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,վկայակոչելով ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դժվար է գերագնահատել ՌԴ-ի, անձամբ Պուտինի դերը։ Բնականաբար, նախագահը բոլոր ջանքերը գործադրում է սահմանին լարվածության թուլացմանը նպաստելու համար, այդ ջանքերը շարունակվում են», - ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի խոսնակը չի մեկնաբանել այն փաստը, որ Հայաստանը սահմանին իրավիճակի սրման առնչությամբ դիմել է ՀԱՊԿ-ին:

«Ավելին հիմա չէի ցանկանա ասել: Աշխատանք է տարվում, տարբեր համաձայնեցումներ, չէի ցանկանա ինչ-որ բան հայտարարել, մինչև համաձայնեցման գործընթացը չավարտվի», - ասել է Պեսկովը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում