ՀՀ-ն ունի բոլոր ֆինանսական միջոցները՝ ձեռք բերելու անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի բոլոր ֆինանսական միջոցները՝ ձեռք բերելու անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը. կան երկներ,որոնք պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, սակայն ոչ բոլոր երկրներն են պատրաստ, բացի այդ, կա նաև տրանսպորտային հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստում:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ է որևէ երկիր արգելել, որ Հայաստանը ինքնապաշտպանական զենքեր ձեռք բերի՝ պաշտպանելու երկիրը ադրբեջանական ագրեսիայից:

«Զենք-զինամթերք ձեռք բերելու վերաբերյալ հարցը մենք դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն, ինչը տրամաբանական է: Բայց այդ հարցն իրականում բաղկացած է 4 բաղադրիչից: Առաջինը ֆինանսական բաղադրիչն է, երկրորդը՝ քաղաքական, երրորդ բաղադրիչը՝ տեխնիկական, չորրորդը՝ տրանսպորտային: Եվ, երբ մենք խոսում ենք զենք-զինամթերքի ձեռքբերման մասին, պետք է արձանագրենք, որ այն բաղկացած է այս 4 բաղադրիչներից: Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք: Երկրորդ բաղադրիչը քաղաքականն է. բնականաբար ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին: Բայց կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանը այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, զենք գնի»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ այդ պատրաստ լինել և չլինելը բերում է հետևանքների՝ այդ թվում անվտանգային: Վարչապետը նշեց՝ սովորաբար զենք գնում են անվտանգային սպառնալիքը կառավարելու համար, բայց լինում են իրավիճակներ, երբ զենքը գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու հետ:

Խոսելով տեխնիկական խնդրից՝ նա ասաց, որ կան որոշ երկրներ, որոնք ուզում են, պատրաստ են ՀՀ-ին զենք վաճառել և չկա որևէ խնդիր, բայց չունեն անհրաժեշտ զենքը ամենատարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: «Օրինակ` այն տրամաբանությամբ, որ նրանց արտադրական ծավալներն ու պատվերներն առաջիկա տարիներին, երբեմն շատ երկար տարիների կտրվածքով այնպես են դասավորված, որ նրանք նաև ներքին կարիքների, նաև շուկայում իրենց դիրքը չկորցնելու համար պետք է պայմանագրային որոշ պարտավորություններ կատարեն»,-ասաց Փաշինյանը:

Խոսելով տրանսպորտային բաղադրիչից՝ նա ընդգծեց՝ ցավոք, Հայաստանը ելք չունի դեպի ծով: Ըստ նրա՝ շատ դեպքերում տրանսպորտային բաղադրիչն իր բարդությամբ չի տարբերվում նախորդ բաղադրիչներից, երբեմն ավելի սրվում է՝ այդ թվում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

Վարչապետը հավելեց՝ չի ասում, թե ֆինանսական ռեսուրսներն անսահմանափակ են, սակայն, պաշտպանունակությունը էականորեն բարձրացնելու, այդ առումով բավարարված զգալու խնդիրը լուծելու համար կան անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Իսկ արդյոք կառավարությունն աշխատո՞ւմ է՝ հնարավոր խնդիրները հաղթահարելու համար, նա վստահեցրեց, որ աշխատում են ամենօրյա ռեժիմով:

Հայերեն English

Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ

Ընդդիմությունը համակարգային կերպով փորձել է ընտրակաշառքով և ընտրակեղծարարությամբ ձայներ հավաքել. Ավինյան

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա

Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»

ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները

ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտելի է համարում Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը

Գեղարքունիքում քննարկվել են գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման աշխատանքները

Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան

Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել

Պետության դեմ հանցանք գործողների, ընտրակաշառք բաժանողների կաշիները քերթվելու է․ Ավինյան