Revytech-ն իր հեղափոխական տեխնոլոգիաներով ձգտելու է դառնալ վերազգային խոշոր կորպորացիա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը դառնալու տեսլականով սկսել է գործել Revytech՝ հեղափոխական տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերությունը։

Սեպտեմբերի 10-ին Revytech-ի բաժնետերերի ընդհանուր ժողովին Ընկերության Գլխավոր տնօրեն Տիգրան Սիմոնյանը ներկայացրել է ստարտափի գործունեության նպատակները, հիմնական ուղղությունները, առաջնահերթությունները և Հայաստանում նման ընկերություններ ստեղծելու անհրաժեշտությունը։

Տիգրան Սիմոնյանի խոսքով՝ իրենց առաքելությունն է մեկ կետից մատուցել տեխնոլոգիական համալիր և որակյալ ծառայություններ՝ ուղղված հաճախորդների կարիքների բավարարմանն ու հավելյալ արժեքի ստեղծմանը։ «Մեր նպատակն է Հայաստանում կառուցել մի ընկերություն, որը համաշխարհային շուկայում զգալի դերակատարում կունենա՝ ձգտելով դառնալ վերազգային խոշոր կորպորացիա: Այս ճանապարհին մենք միայնակ չենք. ունենք հզոր գործընկերներ, որոնց հետ կապեր հաստատելուց հետո դառնալու ենք այդ ընկերությունների առաջին և միակ պաշտոնական ներկայացուցիչն այստեղ, ինչը նաև խթան կլինի միջազգային շուկա դուրս գալու համար։ Աշխարհում արագ տեմպերով ընթանում է բիզնեսների թվային վերափոխման գործընթաց, որում շահում են փոփոխություններին ընդառաջ գնացողներն ու նոր պայմաններին արագ արձագանքողները»,-ասել է Տիգրան Սիմոնյանը։

Revytech-ը ստեղծվել է ֆինանսաբանկային ոլորտում ավելի քան քսան տարվա աշխատանքային և բազմազան նախագծերի իրականացման փորձ ունեցող մասնագետների կողմից: Պրոֆեսիոնալ թիմը, գիտելիքը, հմտությունն ու փորձը և աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ ինստիտուցիոնալ կապերն են այն նախադրյալները, որոնց շնորհիվ Revytech-ը հավակնում է դառնալ առաջատարներից Հայաստանում։

Revytech-ի թիմը ներկայացրել է ընկերության առաջիկա անելիքներն ու ծրագրերը, գործունեության հիմնական ուղղություններն ու ընթացիկ նախագծերը, որոնց զարգացման ուղղությամբ այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում։

Revytech-ի Խորհրդի անդամ, Ծրագրային ապահովման գծով տնօրեն Սերգեյ Տելեշեվը ելույթում նշել է․«Նմանատիպ նախաձեռնություններում մի շատ կարևոր հանգամանք կա՝ հավատը. երբ թիմը հավատում է, նվիրված է գաղափարին՝ ոչ մի արգելք չկա և հաղթահարելի են բոլոր դժվարությունները։ Ու հենց սա է հաջողության հասնելու գրավականներից մեկը։ Կարծում եմ, որ մենք ունենք բավականին կայացած ու գաղափարին նվիրված թիմ, հնարավորություններ, որոնց շնորհիվ հաջողելու ենք»։

Revytech-ը մատուցում է ծառայություններ մի շարք ուղղություններով՝ ծրագրային ապահովման մշակում, ցանկացած բարդության ենթակառուցվածքների ստեղծում և սպասարկում, տվյալների կենտրոնների ստեղծում և կառավարում, կառուցվածքային և օպտիկական ցանցերի նախագծում և իրականացում, կորպորատիվ էլեկտրական սնուցման ցանցի նախագծում և մոնտաժ։ Լինելով միջազգային առաջատար UiPath ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Revytech-ը մատուցում է նաև ռոբոտացման միջոցով գործընթացների ավտոմատացման (RPA - Robotic Process Automation) ծառայություն: Ընկերությունն առաջարկում է արհեստական բանականության (AI) և մեքենայական ուսուցման (ML) պրոդուկտների մշակում և ծառայությունների մատուցում, ինչպես նաև կիբեր (Cyber security) և տեղեկատվական անվտանգության (Information Security) ապահովում։ Revytech բրենդի ներքո հանդես եկող «ACBA TECHNOLOGIES» ընկերությունը հիմնադրվել է «ACBA Federation»-ի և «Revolutionary Technologies»-ի կողմից:

Հայերեն English Français Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները