Քաղաքականություն

Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից՝ քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց:

Խորհրդի որոշմամբ՝ հետաձգվել են «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի 010-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 019-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» որոշումների նախագծերի քննարկումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում