Պեկին

Աղքատության հաղթահարման չինական հրաշքը 

2 րոպեի ընթերցում

Աղքատության հաղթահարման չինական հրաշքը 

ՊԵԿԻՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ծայրահեղ աղքատության հաղթահարման օրինակը համաշխարհային հրաշքին հավասար գործընթաց է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի կազմակերպած ծրագրին մասնակցող լրագրողների համար հատուկ դասախոսության ընթացքում նման կարծիք հայտնեցՊեկինի Օտար լեզուների ինստիտուտիմասնագետ Հուան Մեյը: Վերջինս խոսելով աղքատության դեմ պայքարի մասին` առանձնացրեց, որ Չինաստանը հրաշք է գործել՝ զրոյացնելով աղքատության նշաձողը երկրում:

Նման խոշորամասշտաբ աշխատանքի հիմքում ընկած են մի շարք կետեր, որոնք առաջ է քաշել Կոմունիստական կուսակցությունը և որոնց հիման վրա էլ Չինաստանին հաջողվել է երկիրը դուրս բերել ծայրահեղ աղքատությունից: Այդ կետերից են ղեկավար կուսակցության համոզմունքների խստագույն պահպանումը, ռազմավարության հավատարմությունը, ներդրումներն ու ֆինանսական աջակցությունը շարունակաբար ավելացնելը և այլն:

Աղքատության դեմ պայքարը հաջողության հասավ դիպուկ և նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ, որն էլ հանգեցրեց ծայրահեղ աղքատության հաղթահարմանը:

«Աղքատության դեմ պայքարում հաջողության հասնելու հիմնական հիմքը Կոմունիստական կուսակցության աշխատանքն է, որը աղքատության դեմ պայքար էր մղում կազմակվորման օրից: Աղքատության հաղթահարմանը նպաստեց նաև շեշտակի գործունեությունը այս կամ այն գյուղական համայնքում կամ վայրում»,-ասաց նա:

2012-2020 թվականների ընթացքում Չինաստանը աղքատության հաղթահարման համար ներդրել է 1,6 տրիլիոն չինական յուան (246 միլիարդ դոլար):

2021 թվականին փետրվարին Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է աղքատության դեմ պայքարում բացարձակ հաղթանակի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում