Սպորտ

«Բազելը» կեղտոտ հաղթանակ տոնեց. Եղիշե Մելիքյան 

1 րոպեի ընթերցում

«Բազելը» կեղտոտ հաղթանակ տոնեց. Եղիշե Մելիքյան 

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ տուրում «Բազելի» տոնած հաղթանակը որակում է «կեղտոտ»:

«Ինձ հիասթափեցրեց «Բազելը»: Խաղի արդար կանոններ գոյություն ունեն, որոնք պետք է պահպանվեն: «Բազելը» կեղտոտ հաղթանակ տոնեց: Բայց մենք նրանց պատասխանը կտանք Երևանում` պատասխան խաղում: Ինչ վերաբերում է խաղին, ապա երկրորդ կեսում մենք փոխեցինք մեր խաղային ծրագիրը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո ասել է Եղիշե Մելիքյանը:

Հայաստանի չեմպիոնը մեկնարկային տուրում արտագնա խաղում մրցեց «Բազելի» հետ և զիջեց 1:3 հաշվով: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկավ միայն Արտակ Դաշյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում