Այդ ազդեցությունը ժամանակավոր է. Թունյանը երկարաժամկետ և բարձր տնտեսական աճի համար հիմքեր ստեղծելու կարիք է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն այն համոզմանն է, որ տնտեսական աճի մեջ մեծ դեր ունեցող առևտրի և ծառայությունների ոլորտի աճը մեծապես պայմանավորված է Հայաստան եկող մարդկանց և կապիտալի ազդեցությամբ, սակայն այդ նույն չափով ազդեցություն տնտեսության վրա մշտապես չի զգացվելու, հետևաբար երկարաժամկետ ու բարձր տնտեսական աճի համար հիմքեր պետք է ստեղծվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիսին կազմել է մոտ 13 տոկոս, իսկ ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում՝ 13 տոկոս: «Իհարկե, այս հարցում մեծ դեր ունի առևտրի և ծառայությունների ոլորտը, ինչը մեծավ մասամբ պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկող մարդկանց և կապիտալի ազդեցությամբ: Բոլորի համար հասկանալի է, որ այդ ազդեցությունը ժամանակավոր է: Մենք մշտապես այդ նույն չափով դրական ազդեցությունը մեր տնտեսության վրա չենք զգալու: Եվ մեր խնդիրն է այնպես անել, որ այդ կարճաժամկետ օգուտից հնարավորինս շատ մասհանում անենք՝ դեպի ավելի ենթակառուցվածքային ներդրումներ, որպեսզի երկարաժամկետ ու բարձր տնտեսական աճի համար հիմքեր ստեղծենք»,- ասաց Թունյանը:

Պատգամավորը նաև անդրադարձավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից: Նրա խոսքով՝ այս ընթացքում դժգոհություններ, առաջարկներ են ստացվել: Հիմա հանձնաժողովի փորձագետներն աշխատում են դրանց ուղղությամբ: Եվ առաջիկայում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ քննարկում կկազմակերպվի՝ հասկանալու, թե ինչ խնդիր կա, կա՞ արդյոք շտկելու կարիք:

Հայերեն Русский

Ռուսաստանն ու Իրանն առաջիկայում առևտրային համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնեն

Իրանը մտադիր է ապավինել դիվանագիտությանը միջուկային ծրագրի հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում

Մակրոնի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին

Հայ-իրանական փոխգործակցությունը երկարամյա կապերի, բարիդրացիության, վստահության և փոխըմբռնման օրինակ է. Երևանում նշվեց ԻԻՀ ազգային տոնը

Մարտի 31-ին հայտնի կդառնա նոր կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր թողարկողը

Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ

Իսրայելը «ՀԱՄԱՍ»-ին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ

Ռուսաստանում հայտարարել են Դամասկոսի նոր իշխանությունների և Մոսկվայի միջև հաստատված երկխոսության մասին

«ՀԱՄԱՍ»-ը հետաձգել է պատանդների նոր խմբի ազատ արձակումը

ՄԻՊ-ն ամփոփել է Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները