Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուրախ եմ արձանագրել, որ անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի, բարի կամքի և փոխշահավետության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, որոնք վերընթաց զարգացում են ապրում: Պատրաստակամ ենք այսուհետ ևս ուղղել մեր ջանքերը Ճապոնիայի հետ ակտիվ համագործակցությունը խորացնելուն:

Հայաստանը երախտապարտ է Ճապոնիային անցած 30 տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար, որը մեծապես նպաստել է Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանը: Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները, տնտեսական և մշակութային կապերը, ամրապնդվող իրավապայմանագրային բազան և մի շարք այլ ոլորտներում առկա փոխգործակցությունը թույլ կտան նոր բովանդակություն և որակ հաղորդել վերելք ապրող մեր երկկողմ հարաբերություններին:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում