Հասարակական

STARMUS VI փառատոնի շրջանակում ՀՀ ԳԱԱ-ն կհյուրընկալի Նոբելյան մրցանակակիր Քըրթ Վյութրիխին

1 րոպեի ընթերցում

STARMUS VI փառատոնի շրջանակում ՀՀ ԳԱԱ-ն կհյուրընկալի Նոբելյան մրցանակակիր Քըրթ Վյութրիխին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: STARMUS VI գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կհյուրընկալի Նոբելյան մրցանակակիր, շվեյցարացի քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին: «Արմենպրես»-ին ակադեմիայից հայտնում են, որ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Քըրթ Վյութրիխը հանդես կգա դասախոսությամբ, որին կհաջորդի հարց ու պատասխան:

Քըրթ Վյութրիխը հայտնի է գիտական շրջանակներում «խելագար կովի հիվանդություն» սարսափելի հիվանդության առաջացման համար պատասխանատու պրիոնների ուսումնասիրություններով: Պրիոնները մահացու են ոչ միայն անասունների, այլև` մարդկանց համար։

Նա մշակել է միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել կենսաբանական մակրոմոլեկուլների տարածական կառուցվածքը: Այս հետազոտության համար 2002 թվականին Քըրթ Վյութրիխն արժանացել է Նոբելյան մրցանակի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում