Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. սահմանը ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո է
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. սահմանը ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1091695.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Ըստ աղբյուրի՝ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: