Տնտեսություն

Հայաստանի ներկայացուցիչներն այցելել են Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ներկայացուցիչներն այցելել են Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական իշխանության ներկայացուցիչները 2022 թվականի օգոստոսի 30-ին այցելել են Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ ու Հայկական ԱԷԿ-ի ղեկավարությունը։ Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Կուրսկի ԱԷԿ-2-ում տեխնիկական շրջայցի նպատակը ատոմակայանների կառուցման ռուսական առաջադեմ տեխնոլոգիաներին ու ВВЭР-ТОИ-ի տեխնիկական լուծմանը ծանոթանալն էր։

Պատվիրակության անդամներն ուսումնասիրել են Կուրսկի ԱԷԿ-2-ի շինհրապարակը. Այցելել են ռեակտորի շենք, տուրբինային մասնաշենք, դիտել են գոլորշիացնող հովացման աշտարակները, այցելել են զրահապատ մետաղական բլոկների արտադրության արտադրամաս և Կուրսկի ԱԷԿ-2 դիտահրապարակ:

Պատվիրակությանը դիմավորել է Կուրսկի ԱԷԿ-ի տնօրեն Ալեքսանդր Ուվակինը։

«Կուրսկի ԱԷԿ-2-ում ВВЭР-ТОИ էներգաբլոկների կառուցումը ռազմավարական նշանակություն ունի միջուկային արդյունաբերության համար։ Յուրաքանչյուր նոր էներգաբլոկի հզորությունը գերազանցում է Ռուսաստանում գործող ցանկացած նոր էներգաբլոկի հզորությունը և կազմում է 1255 ՄՎտ։ Կուրսկի ԱԷԿ-2-ի գործարկումը կապահովի Կենտրոնական դաշնային շրջանի էներգետիկ անվտանգությունը, որի կազմում է ավելի քան 39 միլիոն մարդ»,- ողջունելով Հայաստանից ժամանած գործընկերներին՝ նշել է նա:

Հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել «Ռոսատոմ» պետկորպորացիայի ներկայացուցիչներին` կառուցվող Կուրսկ ԱԷԿ-2-ի շինհրապարակ այցելելու հնարավորության համար:

«Հայաստանի համար, որն ատոմային էներգիան համարում է էներգետիկ արդյունաբերության զարգացման առաջնահերթ ոլորտներից մեկը, շատ կարևոր է ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաներին ու լուծումներին, և մենք երախտապարտ ենք, որ միջուկային արդյունաբերության համաշխարհային առաջատար Ռոսատոմը մեզ համար շրջայց կազմակերպեց տեսարժան վայրերով, որի ընթացքում մենք հանդիպեցինք կառուցողական ու հայեցակարգային լուծումների, այնպիսի բեկումնային նախագծի համար, ինչպիսին ВВЭР-ТОИ-ն է»,-ասել է Սանոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում