Podcast-ՍոցUp. Նվիրաբերության ծրագրով բնակարան է հատկացվել մանկատան 46 շրջանավարտի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված 163 անձանց հետ բնակարանների նվիրաբերության պայմանագրեր կնքելու ժամկետը երկարաձգվել է ևս 12 ամսով՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը, մինչ այս պահը 46 շահառուի հետ կնքվել է նվիրաբերության պայմանագիր:

«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp-ի շրջանակում ծրագրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը:

«Ծրագիրն ընդունվել է կառավարության որոշմամբ 2020 թվականի օգոստոսին: Խոսքը վերաբերում է 2003-2010 թթ ընթացքում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ձեռք բերված բնակարանների նվիրաբերությանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այդ թվականներին մանկատան շուրջ 163 շրջանավարտների համար ձեռք է բերել բնակարաններ, որոնք անհատույց օգտագործման իրավունքով, պայմանագրային հիմունքներով հանձնվել են վերջիններիս: 2020 թվականի կառավարության որոշումով որոշվել է այդ բնակարանները նվիրաբերել նրանց: Միջոցառումը մինչև այժմ շարունակվում է, կան խնդրահարույց հանգամանքներ, որի պատճառով ծրագիրը ևս մեկ տարով երկարաձգելու համապատասխան որոշման նախագիծ ենք շրջանառել»,-ասաց Հարությունյանը:

Այսպիսով` նվիրաբերության պայմանագրեր կնքելու ժամկետը երկարաձգվել է ևս 12 ամսով՝ այսինքն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այս պահի դրությամբ ծրագրից օգտվել է 46 շահառու, այսինքն 46 շահառուի հետ արդեն կնքվել է նվիրաբերության պայմանագիր: Պետությունն այդ բնակարանը նվիրաբերում է մեկ 2 տարվա ընթացքում չվաճառելու պայմանով: 2 տարի անց նրանք կարող են տնօրինել, ինչպես ուզում են: Բնակարանները ինչպես Երևանում են, այնպես էլ Հանրապետության տարբեր մարզերում:

Ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ մանկատան շրջանավարտներին բնակարանների նվիրաբերության պետական ծրագրում ընդգրկվել են դրա իրավունքը չունեցող անձինք, ինչի առնչությամբ կա հարուցված քրեական գործ։

Այս առնչությամբ Հարությունյանը կարևորեց, որ այսուհետ անվանական ցուցակներում չընդգրկվեն կառավարության որոշումներով. նրա խոսքով՝ պետք է սահմանել հստակ չափորոշիչներ, որոնց համապատասխանության դեպքում անձինք կդառնան շահառու:

Մանրամասների համար առաջարկում ենք լսել պոդքաստը:

Հայերեն English Русский 中文

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում