Սպորտ

Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթական էր «Սլովանի» համար 

1 րոպեի ընթերցում

Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթական էր «Սլովանի» համար 

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է բերել ակումբին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Սլովանն» արտագնա խաղում մրցել է «Ռուզոմբեռոկի» հետ և առավելության է հասել նվազագույն հաշվով: «Սլովանի»-ի միակ և հաղթական գնդակը խաղի վերջին րոպեներին խփել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:

Այս հաղթանակից հետո «Սլովանը» մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է և հավաքել է 18 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում