Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկա է գտնվել «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ գալա համերգին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 12-ից մայրաքաղաքում մեկնարկած «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնն ամփոփվել է գալա համերգով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, 14 համերգից բաղկացած համերգաշարը փառատոնային հագեցած ծրագրով այս օրերին իր շուրջը համախմբեց հայ և օտարերկրացի անվանի երաժիշտներին, երաժշտախմբերին և դասական երաժշտության սիրահարներին:

«Եզրափակիչ գալա համերգին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկած փառատոնն իրականացվում էր առաջին անգամ: Կարևորելով հայկական կատարողական և կոմպոզիտորական արվեստի զարգացումն ու մայրաքաղաքում մշակութային կյանքի ակտիվացման անհրաժեշտությունը՝ փառատոնի հովանավորությունը ստանձնեց Երևանի քաղաքապետարանը:

Գալա համերգին ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մենակատար՝ Նենսի Ժուո (ջութակ): Երեկոյի ընթացքում հնչել են Ջիվան Տեր-Թադևոսյանի «Լիրիկական պոեմ», Արամ Խաչատրյանի «Հանդիսավոր պոեմ», ստեղծագործությունները, Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից հատվածներ, Ալեքսեյ Շորի «Ուրվականներ» ջութակի կոնցերտը, Բիզե/Վաքսմանի «Կարմեն» ֆանտազիան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փառատոնն ուներ նաև կրթական կարևոր բաղադրիչ. անվանի երաժիշտներ Ջիովանի Զանոնը, Սալիմ Աշքարը, Ալեքսանդր Ռամը, Բրանոն Չոյը, Նոյեմի Գյորին, Վանեսա Բենելին Երևանի քաղաքապետարանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում իրականացրել են վարպետության դասեր՝ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների համար:

Հայերեն Español

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում